Լավագույն որակի հայերեն ավտոմատ սղագրում արհեստական բանականությունով
Փորձարկումը անվճար է
Մեր ծառայություններից օգտվում են մասնագետներ լավագույն կազմակերպություններից
Արհեստական բանականությամբ (AI) աշխատող այս ծրագիրը կօգնի քեզ
Հատուկ ուշադրություն 🇦🇲հայերեն լեզուն հասկանալու ու վերծանելու համար, չնայած, որ այլ լեզուներ էլ ենք հասկանում։
Լավ է աշխատում նաև աղմկոտ պայմաններում կամ երբ աուդիոյի որակը վատն է
Հասկանում է անգամ երբ մարդը խոսում է ժարգոնով կամ բարբառով, կամ օգտագործում է այլալեզու բառեր։
Ո՞ւմ համար է սա
Սղագրեք ձեր հարցազրույցների ձայնագրությունները և դարձրեք բարձր որակի հայերեն տեքստ
Ձեր դասերը վերածեք տեքստի, ավելացրեք ենթագրեր, օգնեք ավելի լավ հասկանալ նյութը
Սղագրեք ֆոկուս խմբերը և հարցազրույցները և հեշտությամբ վերլուծեք տվյալները
Ահա մի քանի եզակի հնարավորություն, որ ունենք միայն մենք
Միայն ձայնը տեքստի վերածելն բավարար չէ։ Մեր խոսնակների տարանջատման AI տեխնոլոգիան զատում է խոսքը ըստ մարդկանց՝ երկխոսության ձևաչափով, ավտոմատ տալիս է անուններ և վերնագրեր, իսկ լսելիս կարող եք մի քլիքով անցնել հաջորդ խոսնակին։
Իդեալական է հարցազրույցների մշակման համար։
Մենք ամեն բառ գունանշում ենք լսելու պահին, ինչի շնորհիվ հեշտ է հետևելը։ Կասկածելիս քլիք արեք բառի վրա՝ նվագարկումը կսկսվի այդտեղից։ Կարող եք նվագարկել մինչև 2x արագությամբ, իսկ ժամանակային գծի գունավորման շնորհիվ միանգամից տեսեք ով երբ է խոսել։
Հարց տվեք ձայնագրությանը՝ հայերենով։ Վերծանել եք երկար ձայնագրություն, բայց փնտրում եք մի բան կոնկրետ՞։ Պարզապես հարցրեք մեր ներկառուցված AI Օգնականին՝ սովորական հայերենով, և նա կպատասխանի։
Նա կարող է ձեր տեքստը վերածել նիստի արձանագրության, բլոգի հոդվածի կամ էլ․ նամակի։ Պետք է պարզապես ասել՝ ինչ եք ուզում, մնացածը նա կանի՝ արագ ու որակով։
Ստացեք .srt ֆայլ՝ բառ առ բառ ենթագրերով։ Ավելացրեք ձեր Tiktok, Instagram կամ Youtube վիդեոյին՝ ներգրավվածությունն ու դիտումները աճեցնելու համար։
Եթե ստացել եք երկար ձայնային, որը լսելու ժամանակ, հնարավորություն ու ցանկություն չկա, կարող եք ձայնայինն ուղարկել մեր բոտին ու նա այն ավտոմատ կդարձնի տեքստ։
Մեկ քլիքով թարգմանեք ձեր վերծանած տեքստը 9 տարբեր լեզուներով։
Xosum.AM-ը ուղղակի փրկություն է երկար հարցազրույցները սղագրելու համար։ Այն մեծ ժամանակ է խնայում ու օգնում է ավելի շատ բան հասցնել ավելի քիչ ժամանակում։
Լրագրող, ՀԵՏՔ
xosum.am-ը գտա շատ ճիշտ պահին, երբ համալսարանական հետազոտական աշխատանքի համար արված երկարածավալ ձայնագրությունները սեղմ ժամկետում սղագրելու խնդրի առաջ էի կանգնած։ xosum.am- փրկություն էր ինձ համար, քանի որ մյուս հավելվածները հարկ եղածի պես չէին աշխատում։ Ձայնագրության խոսնակներին տարբերակելու հնարավորությունն առավել սիրել եմ, քանի որ շատ-շատ հեշտացրեց աշխատանքս։
Ուսանող
Xosum.AM-ը օգտագործում է ժամանակակից ձայնային և խոսակցային տեխնոլոգիաներ, որ հենված են արհեստական բանականության վրա։
Մեր վերծանման որակը շատ բարձր է և մոտ է մարդկային ճանաչման որակին։ Որակը ապահովում է այն, որ մեր մոդելը աղմկակայուն է, բազմալեզու է և ճանաչում է ժարգոնները և բարբառները։ Դրանից զատ մենք տրամադրում եմ օպտիմիզացված ծրագրային UX, որի շնորհիվ վերծանման հետ աշխատանքը շատ ավելի արագ է։
Մենք ուրիշ ենք :) Համոզվելու լավագույն ձևը դա այն է, որ բացեք անվճար հաշիվ ու համոզվեք ինքներդ։
Բացի բարձրորակ սղագրումից, մենք նաև տարանջատում ենք խոսնակներին, տալիս նրանց անուններ ու վերնագրում ենք տեքստը ավտոմատ։ Դրանից զատ, դուք գունաբաժանմամբ կարող եք տեսնել, թե ով երբ է խոսացել ու արագ լսել այն ինչ պետք է։ Եթե համողված չեք, թե ինչ-որ բառ ճիշտ է ճանաչվել, թե ոչ, կարող եք կտտացնել վրան ու նվագարկումը կսկսվի այդտեղից։ Եթե հարցեր ունեք ձեր վերծանած տեքստի մասին, կարող եք ասել մեր ներկառուցված AI օգնականին և նա կպատասխանի ձեր բորոր հարցերին։ Այս և շատ այլ հնարավորություններ դարձնում են Xosum.am-ը լավագույնը շուկայում։
Մենք աշխատում ենք բոլոր հայտնի աուդիո ֆայլերի հետ, ինչպիսիք են mp3, aac, wav, ogg, m4a և այլն։ Կարող են լինել մինչև 1GB ծավալով և 4 ժամ տևողությամբ անսահմանափակ քանակությամբ ֆայլեր։ Կամ կարող եք անմիձապես ձայնագրել ձեր խոսքը մեր ներկառուցված ձայնագրիչով։
Վերծանումը տևում է շատ ավելի արագ, քան ձեր ձայնագրության տևողությունն է։ Մեկ ժամանոց ձայնագրությունը կվերծանվի մոտ 4 րոպեում։ Երբ պատրաստ լինի, մենք ձեզ կտեղեկացնենք էլ։ նամակով։
Տվյալների ապահովությունը ու գաղտնիությունը չափազանց կարևոր են մեզ համար և մենք հասկանում ենք, որ դուք կարող եք վերծանել զգայուն տեքստեր։ Դրա համար, անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է։ Համակարգը տեղակայված է Google Cloud-ում և համապատասխանում է առաջատար անվտանգության ստանդարտներին՝ ISO/IEC 27001, SOC 2 և GDPR։ Տվյալները փոխանցվում են կոդավորված՝ TLS 1.2-ով, և պահվում են պաշտպանված սերվերներում՝ հասանելիության խիստ վերահսկմամբ։Մուտքն իրականացվում է Google SSO-ով, և գաղտնաբառեր չեն պահվում։ Օգտատերերը լիակատար վերահսկողություն ունեն իրենց տվյալների վրա և կարող են դրանք ցանկացած պահի ջնջել։
©2025 Xosum.am is a brand of Whatsnew, LLC
All rights reserved.